Տխուր օր
Միտքս թռավ այնքան հեռու, որքան վաղուց չէր թռել,
Գնաց մինչև իմ մանկություն, որտեղ վաղուց չէր եղել,
Գնաց, կանգնեց կենտ մի օրվա, կենտ մի դեպքի բերանի :
Պատմեմ, մեկը կծիծաղի, մեկն էլ հաստատ կարտասվի:
Էլ չեմ հիշում առիթն ինչ էր, բայց լուրջ բան էր, որ ծեծեց:
Մեր կիսամաշ ավելն իսկույն մորս ձեռքում հայտնվեց:
-Վայ, մամա ջան, էլ չեմ անի, շատ եմ խնդրում, չծեծես:
Դուք տեսնեիք, սեղանի շուրջն ինչ կառուսել պտտվեց:
Ով էր հաշվել, քանի պտույտ, քանի հարված, քանի »վա-ա-այ»,
Չար ավելը փորձված ձեռքում իր հարեհաս գործն արավ:
Ճարըս կտրեց, կատվի նման լուսամուտով դուրս պրծա,
Մի կատաղի փախչել փախա, փախա, հեռու հեռացա:
Մութն ընկնում էր, սովը բռնել, դեպի տուն էր տանում ինձ,
Մորս ձայնը մուրազի պես եկավ, հասավ ականջիս:
-Էդ անպետքին ասեք տուն գա, գա մի կտոր հաց ուտի,
Թե չէ կգամ… Խոսքը կիսատ մնաց, ու խառնվեց արցունքին:
Մորս համովվ հոտով ճաշը ուտում `էի, մտածում.
Ինչ լավ է, որ մաման տունը ցախավելով չի ավլում:
Երնեկ հիմա մի հրաշքով դուռը բացի, ներս մտնի,
Ձեռքին մի մեծ կոշտ ցախավել, ու մինչե լույս ինձ ծեծի:
Սամվել Հարությունյան 23. 10. 2023. Վանաձոր
Спасибо Екатерина. Перевожу.