Дата: 07-02-2024 | 16:28:54
Մանկություն
Էնքան եմ կարոտել քեզ,ավազով խաղացող մանկությու°ն,
Երկնքից ամեն ինչ ուզող ու ոչինչ չստացող մանկություն:
Երազում մուրազիդ հասնող, հողից կտրված մանկություն,
Ամպերից վերև սլացող, աստղերը հաշվող մանկություն:
Ամեն օր, ամեն ժամ երազած հեծանիվն անգամ չունեցող ,
Ավազին նկարած մեքենադ սարերով քշող մանկութուն:
Մտքով հորիզոնը կտրող,աշխարհում քո աշխարհը փնտրող,
Աշխարհը տեսնելու ծարավից բերանդ չորացած մանկություն:
Հիշում եմ`ոնց էիր ամաչում,երբ ընկնում էիր, հեկեկում,
Արյյունոտ ու փոշոտ ձեռքերով երեսդ ծածկում ամոթից:
Արցունքդ ինձ հետ մնաց, հաճախ եմ արտասուք թափում,
Լալիս եմ հանգիստ ու երկար, իմ լացը դառն է քոնից:
Քո սիրած ավազի փոշին դեռ ճերմակ նստած է գլխիս,
Երեսս փոխվել է, նմանվել ճաքճքված գնդակիդ կաշվին:
Մի խավար փառ է եկել, տիրացել արցունքոտ աչքերիս,
Մարմինս արդեն մաշվել է, հոգիս էլ դանդաղ կմաշվի:
Նեղացա, թախիծով լցվեցի, երբ առանց հրաժեշտ գնացիր,
Գիտեի` վերադարձ չկա, ամենքս մեր ճամփան ունենք:
Ճամփեդ քեզ տարել է ուղիղ ակունքը մի նոր կյանքի,
Արդար է, մինչ իմը դառնալն էլ ուրիշի մանկությունն էիր:
Սամվել Հարությունյան Վանաձոր 07.02.2024
Самвел Арутюнян, 2024
Сертификат Поэзия.ру: серия 3924 № 180512 от 07.02.2024
1 | 0 | 178 | 22.12.2024. 08:12:05
Произведение оценили (+): ["Ашот Наданян"]
Произведение оценили (-): []
Комментариев пока нет. Приглашаем Вас прокомментировать публикацию.