Լուսաբաց
Ցողն իջել էր գիշերելու, խաղաղ քնել,արթնացել,
Մութը արդեն ետ էր քաշվել, ցողին թողել, հեռացել:
Խեղճն անհամբեր սպասում էր` թեկուզ մի շո՜ղ արևի,
Փայլփլելով իրեն գտնի ,շոյի, գերի ու սիրի:
Որ տաքանա, լցվի լույսով, սիրով լցվի և հույսով,
Նորից երկինք կբարձրանա ,կապոյւտ երկինք,կապոյւտ ծով:
Ուշքի կգա, երազները քամուն կտա ու հովին,
Իր պես մեկին թաքուն կասի`, ինչ խոստացավ սիրողին:
Սամվել Հարությունյան Վանաձոր 04.02.2024
Комментариев пока нет. Приглашаем Вас прокомментировать публикацию.