Հղի կինը
Բեր, քարը քարին դնենք,
Թող դառնա մի փոքրիկ տնակ:
Բակում մի փոքր ծառ տնկենք,
Շոք օրով մեզ կանի շվաք:
Ծառից մի օրորոց կախենք,
Ես օրոր ասեմ մեր բալին:
Ծերանանք, շվաքում նստենք,
Երնեկ տանք էս մեր նեղ օրերին:
Սամվել Հարությունյան Վանաձոր 24.01.2024
,
Комментариев пока нет. Приглашаем Вас прокомментировать публикацию.