Дата: 05-12-2023 | 21:39:55
Մահապարտ տունը
Նոր շենքերին հարևան կա մի հոգնած,տխուր տուն:
Ժամանակին նա հաստատ նոր է եղել ու սիրուն,
Դուռ- լուսամուտը ներկած, տանիքն ամուր, հուսալի,
Դարից ավել ապրել է, մի էդքան էլ դեռ կապրի :
Դուռը մեծ է, հարսներին գրկաբաց է ընդունել,
Կեսգիշերին տատմերի երկար փեշը չի բռնել,
Էլ հարեվան,բարեկամ,ընկեր,փեսա,խնամի,
Դագաղ էլ է դուրս թողել. բա հո տանը չէր պահի:
Գլխի գալիքը գիտեր, բայց մի թաքուն հույս ուներ,
Նոր շենքերին նայելով իր բախտի հետ խոսում էր:
-Էս ոնց էկան ,որտեղից, էսքան տունը քանդեցին,
Ամեն տանից քանի՛ շունչ վիզը ծուռը թողեցին:
Էսքանը որ շարել էն, սրանց է՞ լ են ասում տուն,
Ո չ խաղալու տեղ ունեն, ոչ ծառ ունեն հայաթում:
Էս տանն ապրած էրեխեն ոչ հող,ոչ ծառ, ոչ ծաղիկ,
Սա ո ՞նց պիտի սովորի սիրել հողն ու հայրենիք:
Մահն զգում էր, մղկտում ու խնդրում էր՝ տեսնես ու՞մ.
-Գոնե քարըս ջոկեին ու սարքեին մի նոր տուն:
Սամվել Հարությունյան Վանաձոր 05.12.2023
Обреченный дом.
На окраине , у новостроек,сохранился дом.
Он прожил свой век достойно и столько же проживет
В прошлом дом был красив,окрашен, принимал гостей
Сохранился дом случайно. еще не снесен
Но чувствует свою кончину ,говорит со своей судьбой.
Понаехали бог весть откуда. Понастроили короба
Ни деревьев в новых домах, ни земли,ни цветов.
Кем вырастут в них дети,где и как научатся любить землю родную
Как не ступая на землю смогут любить Родину свою?
Дом бормочет,ропщет о своем, но чувство конца все ближе и ближе.
И он просит,сам не зная кого- Хоть бы камни сохранили и построили новый дом
Самвел Арутюнян, 2023
Сертификат Поэзия.ру: серия 3924 № 178855 от 05.12.2023
3 | 0 | 247 | 22.12.2024. 08:53:42
Произведение оценили (+): ["Екатерина Камаева", "Нина Есипенко (Флейта Бутугычаг) °", "Моргунова Елена"]
Произведение оценили (-): []
Комментариев пока нет. Приглашаем Вас прокомментировать публикацию.