Դու չես ծերացել, քեզ ծերացրել են

                   ԴՈՒ  ՉԵՍ  ԾԵՐԱՑԵԼ,  ՔԵԶ  ԾԵՐԱՑՐԵԼ ԵՆ

 

Դու չ՛ ես ծերացել,քեզ ծերացրե՛լ էն՝ խայթելով քո նուրբ, մանկական  հոգին,

Քեզ  արգելել են, քեզ վախեցրել են. «չար գայլը կգա,կամ մի կախարդ կին»:

Ու գոհ մնալով, որ երկու խոսքով քեզ ստիպել են աչքերդ փակել ու իբր քնել,

Գայլն ու կախարդը ծոցիդ են դրել ,ու քեզ նրանց հետ մեն-մենակ թողել:

Արևոտ հոգուդ թևերն են կախվել,

 Ոսկե  մազերն ել արծաթե դարձել :

 

Երբ թողել էիր խաղ ու խաղալիք,միտքդ քամու պես ազատ արձակել,

Երբ ուզում էիր թռչել մինչ երկինք ու էնտեղ երկա՜ր-երկար սավառնել,

Երազում էիր հեծնել  փայտե  ձիդ ու աշխարհն ամբողջ ձիով պտտվել,

Ո՛չ թռչում էիր,ո՛չ ձիուդ նստում, ո՛չ էլ մեկի հետ մուրազդ կիսում:

Ո՞վ կհասկանար,կասեին խենթ ես,

 Քո միջավայրը ծերացնում էր քեզ:

 

Լուռ  նայում էիր ձեր պատուհանից քո թաքուն սիրած է՛ն գեղեցկուհուն:

Բայց ո՞ւմ պատմեիր, որ քեզ չասեին. « դու էդքան փոքր, ու արդեն սիրու՞մ»

Առաջին մազդ արդեն  սպիտակեց, երբ պատին առավ հպարդ ճակատտ:

Հետո խաբեցին,տարան, չբերին. թքած տարածին,թե չտանեին հետը  հավատդ:

Հավատիդ  վերքը  ցավոտ էր ու մեծ,

Ինչ արիր-չարիր ՝վերքդ չբուժվեց:

 

Ի՞ նչ միամիտ են մանուկ ու ջահել, նայելով  դանդաղ շարժվող ծերերին,

Կողքից նայելով կարծիք են արել, թե ծերությունը թույլ է, ուժ չունի:

ճիշտ են նկատել,ծերերը թույլ են,բայց  ծերությունը՝ դաժան և ուժեղ.

Նա մանկութլունից արագ է վազում,նա չի էլ վազում,սիրում է թռչել:

ՈՒ  իր թռիչքում էլ կանգ չի առնում,

Գրկում է մարդուն ու թռած տանում:

 

Հիմա նստած ես մի թանկ աթոռի, պատիվդ՝ բարձր, հագուստդ՝ շքեղ,

Չորս կողմդ բանակ որդու ու թոռի,հարս ու փեսայի շարան մի ահեղ:

-Դու հանգիստ նստ՛ր, տեղիցդ  չելնե՛ս, դու այնքան ծեր ես ու այնքան տկար,

Ախր տարիքով էդքան էլ մեծ չես, քեզ ի՞ նչ պատահեց, էս  ի՞ նչ   օրն ընկար:

Ապրելուտ ճամփեն փակել, կտրել են,                                                     

Տանտ մեջ նստած՝ արդեն թաղել  են:

 

      Սամվել  Հարությունյան      Վանաձոր          26.12.2023

 

 

 

 

                            

 

 

՝՛՞

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Самвел Арутюнян, 2023

Сертификат Поэзия.ру: серия 3924 № 179405 от 26.12.2023

2 | 3 | 170 | 06.05.2024. 06:04:02

Произведение оценили (+): ["Елена Йост-Есюнина", "Екатерина Камаева"]

Произведение оценили (-): []


Просто притча! Невелика по размеру, но сколько смысла! Перевела через Google.

Спасибо Елена. Я пишу эту притчу на русском  языке.  Не перевод, а более поэтически смелое.