Տխուր օր

                             Տխուր  օր   

 

 

Միտքս թռավ այնքան  հեռու, որքան  վաղուց  չէր  թռել,

Գնաց  մինչև  իմ մանկություն,  որտեղ վաղուց  չէր  եղել,

Գնաց,  կանգնեց կենտ  մի  օրվա, կենտ  մի դեպքի բերանի :

Պատմեմ,  մեկը կծիծաղի,  մեկն էլ  հաստատ կարտասվի:

 

Էլ չեմ  հիշում առիթն ինչ էր, բայց լուրջ բան էր, որ ծեծեց:

Մեր  կիսամաշ ավելն իսկույն  մորս ձեռքում հայտնվեց:

-Վայ,  մամա  ջան,  էլ չեմ  անի, շատ եմ խնդրում, չծեծես:

Դուք տեսնեիք,  սեղանի  շուրջն  ինչ կառուսել պտտվեց:

 

Ով էր հաշվել, քանի պտույտ, քանի հարված,  քանի »վա-ա-այ»,

Չար    ավելը փորձված ձեռքում  իր հարեհաս գործն  արավ:

Ճարըս կտրեց,  կատվի նման լուսամուտով դուրս պրծա,

Մի կատաղի փախչել փախա, փախա,  հեռու հեռացա:     

 

Մութն ընկնում էր, սովը բռնել, դեպի տուն էր տանում ինձ,

Մորս  ձայնը մուրազի պես եկավ, հասավ  ականջիս:

-Էդ անպետքին  ասեք  տուն գա, գա մի կտոր  հաց  ուտի,

Թե չէ կգամ…  Խոսքը  կիսատ մնաց,  ու խառնվեց արցունքին:  

 

Մորս համովվ  հոտով  ճաշը  ուտում `էի,  մտածում.

 Ինչ լավ  է, որ մաման  տունը ցախավելով  չի  ավլում:

Երնեկ  հիմա  մի  հրաշքով դուռը  բացի, ներս  մտնի,

 Ձեռքին  մի մեծ կոշտ ցախավել, ու մինչե  լույս ինձ ծեծի:

Սամվել  Հարությունյան        23. 10.  2023.  Վանաձոր

 

 




Самвел Арутюнян, 2023

Сертификат Поэзия.ру: серия 3924 № 177827 от 23.10.2023

1 | 1 | 156 | 05.05.2024. 23:46:47

Произведение оценили (+): ["Екатерина Камаева"]

Произведение оценили (-): []


Тема: Re: Տխուր օր Самвел Арутюнян

Автор Самвел Арутюнян

Дата: 23-10-2023 | 16:24:46

Спасибо Екатерина. Перевожу.