Մանկություն

 

                                Մանկություն

 

 Էնքան եմ կարոտել քեզ,ավազով խաղացող մանկությու°ն,

Երկնքից ամեն ինչ ուզող ու ոչինչ չստացող մանկություն:

Երազում մուրազիդ  հասնող, հողից կտրված մանկություն, 

Ամպերից վերև սլացող, աստղերը հաշվող մանկություն:

 

Ամեն  օր, ամեն ժամ երազած  հեծանիվն անգամ չունեցող ,

Ավազին  նկարած մեքենադ սարերով քշող մանկութուն:

Մտքով հորիզոնը կտրող,աշխարհում քո աշխարհը փնտրող,

Աշխարհը տեսնելու ծարավից բերանդ չորացած մանկություն:

 

Հիշում եմ`ոնց էիր ամաչում,երբ ընկնում էիր, հեկեկում,

Արյյունոտ ու փոշոտ ձեռքերով երեսդ ծածկում ամոթից:

Արցունքդ ինձ հետ մնաց,  հաճախ եմ արտասուք թափում,

Լալիս եմ  հանգիստ ու երկար, իմ  լացը դառն է քոնից:

 

Քո սիրած ավազի  փոշին դեռ ճերմակ նստած է գլխիս,

Երեսս փոխվել է, նմանվել  ճաքճքված գնդակիդ կաշվին:

Մի խավար փառ է եկել, տիրացել արցունքոտ աչքերիս,

 Մարմինս արդեն մաշվել է, հոգիս էլ  դանդաղ կմաշվի:


Նեղացա,  թախիծով լցվեցի, երբ առանց  հրաժեշտ գնացիր,

Գիտեի` վերադարձ չկա, ամենքս մեր ճամփան ունենք:

Ճամփեդ  քեզ տարել է ուղիղ  ակունքը մի  նոր կյանքի,

Արդար է, մինչ  իմը  դառնալն էլ  ուրիշի  մանկությունն էիր:

 

  Սամվել  Հարությունյան    Վանաձոր  07.02.2024           

 

 

 

 

 

 

 

 




Самвел Арутюнян, 2024

Сертификат Поэзия.ру: серия 3924 № 180512 от 07.02.2024

1 | 0 | 94 | 06.05.2024. 03:08:31

Произведение оценили (+): ["Ашот Наданян"]

Произведение оценили (-): []


Комментариев пока нет. Приглашаем Вас прокомментировать публикацию.